News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ, կան զոհեր, հաղորդում է իրանական Hayeli.net կայքը:

Ըստ մինչ այժմ հայտնի տեղեկությունների, զոհերի թիվը 3-4 է, վիրավորներինը՝ 10:

Երեւան մեկնող «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղեւորների մեծամասնությունն իրանցիներ են, նրանց մի մասը՝ մոտ 10 մարդ` հայեր:

Զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ: Վթարն, ըստ տարածված հայտարարության, պատահել է ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով:

Զոհերը տեղափոխվել են հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ