Ադրբեջանի զինված ուժերում, մարտի 19-ին, զինվորն ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը, ինքնասպան լինողը N զորամասի զինվոր Էլշան Հաբիբովն է, ով ծառայողական զենքից կրակել է իր գլխին:
Նա ստացված վնասվածքից տեղում մահացել է:
Հաբիբովը բանակ էր զորակոչվել Ղարադաղի շրջանի զինկոմիսարիատից:


























