News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը երեկ ԱՄՆ-ի Սենատ են պաշտոնապես ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձեւ:

Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում, որի համաձայն, որպես օրինագծի համահեղինակներ են հանդես եկել դեմոկրատական կուսակցության անդամ, սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բենեթը, Դայան Ֆայնստայնը, Կարլ Լեւինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը եւ Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաեւ Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները միանա Օսմանյան կայսրության կողմից 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչած 19 պետություններին, որոնց թվում է Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան եւ Եվրոպական Միությունը:

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը դարձել էր Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի մշակման համար հիմք դարձած իրադարձություններից մեկը: Միայն անցյալում կատարված հանցագործություններն ճշտորեն ճանաչելու միջոցով կարող ենք օրինական եղանակով առաջ շարժվելու եւ ապագայում մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունները կանխելու հույս ունենալ», - նշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի հեղինակ, ԱՄՆ-ի սենտոր Ռոբերտ Մենենդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ