News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քուվեյթում 18-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել, որպեսզի հարկադրաբար չամուսնանա: Նա դուրս է նետվել պատշգամբից, բայց ողջ է մնացել` ստանալով բազմաթիվ վնասվածքներ: Աղջիկը Եգիպտոսի քաղաքացի է:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», տուժածը պատմել է, որ մայրը եւ եղբայրը ծանոթացրել են նրան անհայտ տղամարդու հետ եւ ասել, որ նա պետք է ամուսնանա: Դրանից հետո նա որոշել է ինքնասպան լինել:

Աղջիկը հիվանդանոցում գտնվել է ավելի քան երեք շաբաթ, բայց նրա հարազատներից ոչ ոք նրան տեսության չի եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ