News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի քրդական համայնքը շնորհակալություն է հայտնում երկրի նախագահ Սերժ Սարգսյանին` Նովրուզի` Նոր տարվա, տոնի առթիվ նրա շնորհավորանքի համար: Այս մասին Նովրուզի տոնին նվիրված միջոցառման ժամանակ, այսօր` մարտի 21-ին, նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

«Մենք շնորհակալ ենք նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի համար: Նա երկրորդ անգամ է մեզ շնորհավորում Նովրուզի տոնի առթիվ: Մինչ այդ ոչ մի նախագահ մեզ այս տոնի կապակցությամբ չի շնորհավորել: Այս շնորհավորանքը հայ եւ քուրդ ժողովուրդների բազմադարյա բարեկամության ապացույցն է»,-ասել է Հասանովը, հավելելով, որ Թուրքիայում, որտեղ ապրում է շուրջ 40 մլն քուրդ, նախագահը ոչ միայն չի շնորհավորել քրդերին, այլեւ արգելել է տոնել Նովրուզը:

Նովրուզը քրդերի մշակույթում ազատության եւ չարից ու բռնությունից մարդկանց մարդկանց ազատագրության տոն է համարվում, ուստի քրդերը նախընտրում են գարնան առաջին օրը թաքնվել բնության գրկում:

Քրդերը տոնում են Նոր տարվա գալուստը եւ գարնան սկիզբը կրակ վառելով: Նովրուզը քրդերի համար ոչ միայն հարստության եւ ուժի օր է, այն նաեւ խաղաղության եւ բարեկամության խորհրդանիշ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ