News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը միշտ էլ ընդգծված հարգալից է եղել ընդդիմության նկատմամբ եւ կարող էր նույնը ակնկալել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` դիմելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին: «Մենք կարծում ենք, որ Ձեր պահվածքում համապատասխան փոփոխությունը խիստ անհրաժեշտ է», - հայտարարել է վարչապետը:

Նշենք, որ վարչապետի հայտարարությունը փոխադարձ հարգանքի մասին դարձել է պատգամավորի` Վարդենիսի դպրոցականներից ներողություն խնդրելու պահանջի արձագանքը:

Իր ելույթում Ա. Բախշյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախապատրաստել էր որոշում Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի վթարային դպրոցի վերանորոգման աշխատանքների մասին, սակայն հետագայում այն չէր ներառել օրակարգում: Իր հերթին, վարչապետը ներողություն է խնդրել այն բանի համար, որ որոշման նախագիծը սխալմամբ մտցվել էր օրակարգ: «Ներողություն խնդրեք ոչ թե ինձանից, այլ Վարդենիսի 87 աշակերտներից, որոնք ստիպված են սովորել  ահավոր պայմաններում», - հայտարարել է  «Ժառանգության» պատգամավորը:

Պատասխանելով Ա. Բախշյանի վթարային դպրոցների մասին նկատողությանը` վարչապետը նշել է, որ հանրապետությունում հաշվվում է 30 վթարային դպրոց, սակայն վերանորոգման աշխատանքներն ընթանում են եւս 300-ում:  «Ամեն օր կարելի է ընտրել մեկական դպրոց եւ հայտարարել, որ երկրում սոցիալական դրությունը ծանր է: Դա այդպես է: Սակայն դա մեր խնդիրներն են, որոնք մենք լուծում ենք ձեզ հետ»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ