News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայում վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել հայկական  «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի՝ 22 տարի 10 ամիս պատժաչափը՝ իջեցնելով միայն դրամական 600 լիրա տուգանքը 300-ի։

Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝  նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթն անչափահաս է եղել։

Անչափահասների գործերով դատարանը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:

Թուրքիայում գործող կանոնների համաձայն՝ Սամասթը բանտում կանցկացնի պատժաչափի 2/3-ը կամ 15 տարի։ Սամասթի պատժի կրման սկիզբը համարվում է 2007-ի հունվարի 20-ը։  1990-ին ծնված Օգյուն Սամասթը դուրս կգա բանտից 10 տարի հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ