News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ազգային հրատարակչություններից մեկը բացահայտել է, թե ինչպես են Վաշինգթոնում Անկարայի դաշնակիցները ճնշում գործադրում, որպեսզի լռեցնեն Թուրքիայի հակաքրիստոնեական քաղաքականության հասցեին հնչող քննադատությունը: Այդ մասին հաղորդում է  Asbarez-ը:

Նինա Շին` ԱՄՆ միջազգային կրոնի ազատության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը, ով վերջերս Անկարային ընդգրկել էր «սեւ ցուցակի» մեջ, հայտնել է, որ Օբամայի ադմինիստրացիան ճնշում է գործադրում կոմիսարների վրա, որպեսզի թաքցնի Թուրքիայի հակաքրիստոնեական քաղաքականության քննադատությունը:

«Թուրքիայի դեսպան Թանը բողոք է հայտնել` երկիրը` որպես «անբարենպաստ» որակելու առթիվ: Ավելի զարմանալի է այն, որ Պետական դեպարտամենտը տեղեկացվել է միջազգային կրոնական հարցերով ամերիկյան հանձնակատարի կողմից, ով նշանակվել է նախագահ Օբամայի կողմից, պետքարտուղարի մարդու հարցերով օգնական Մայքլ Փոզները «խաբար է տվել» Թուրքիայի հարցերով զբաղվող մյուս հանձնակատարին, որի հետեւանքով նա մտափոխվել է, երբ եզրակացությունը ուղարկվել է հրատարակման:

Թուրքիայի հարցով որոշումը դարձել է նոր վերլուծության արդյունք, որը վիճելի հարց է»,-հայտարարել է Շինը The National Review Online-ին:

«Այս օրերին Թուրքիան օգտագործում է ավելի բարդ մեթոդներ, որոնք հանգեցնում  են քրիստոնեական եւ ոչ մահմեդական փոքրամասնությունների չեզոքացմանը: Թուրքիան մահակի փոխարեն օգտագործում է բյուրոկրատական սահմանափակումները, որոնք խանգարում են եկեղեցիներին շարունակել իրենց գործունեությունը»,-հավելել է Շին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ