News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի Արեւմտյան շրջանում մարտի 21-ին 3,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է «Գռուզիա օնլայնը»` հղում անելով Իլիայի անվան պետական համալսարանին կից երկրի հետազոտական գիտությունների  ինստիտուտի ներկայացուցիչներին: 

Երկրաշարժը գրանցվել է  տեղական ժամանակով 13.11-ին, նրա հիպոկենտրոնը գտնվել է Ջվարի քաղաքի մոտ:

Ըստ հաղորդագրության` երկրաշարժի հիպոկենտրոնում տեղի բնակչությունն զգացել է ստորերկրյա ցնցումներ, մարդիկ լքել են տները, աշակերտները դուրս են բերվել դպրոցներից:

Սամեգրելո շրջանը համարվում է սեյսմաակտիվ գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ