News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մարտի 21-ին, այցելել է Երեւանում Եգիպտոսի դեսպանություն՝ ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել դեսպանություն բացված Սգո մատյանում:

Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել եւ բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ:

Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ ականավոր կրոնական առաջնորդի, մտավորականի, առաքինի մարդու եւ մեծ եգիպտացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր նրանց մոտ, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու Շենուդա երրորդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ