News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Համաշխարհային մեծության փոփ աստղ Մադոննան պատասխանել է լրագրողուհի եւ գրող, լեսբուհի Մաշա Գեսենին, որը կոչ էր արել հրաժարվել ամռանը Սանկտ-Պետերբուրգում նախատեսված   ելույթից: Կոչի պատճառ է դարձել Սանկտ-Պետերբուրգի աղմկահարույց նոր օրենքը, որը, մասնավորապես նախատեսում է տուգանք անչափահասների շրջանում նույնասեռականություն քարոզելու համար:

Մադոննան, որը պետք էօգոստոսի 9-ին ելույթ ունենար  Պիտերում, աշխարհին վաղուց եւ քաջ հայտնի է  ոչ միայն  որպես երգչուհի, այլեւ որպես սեռական փոքրամասնությունների իրավունքների ակտիվ պաշտպան: Մարիա Լուիզա Չիկոնեն (այդպիսին է երգչուհու իսկական անունը) համարվում է ողջ գեյ-խորհրդանիշներից խոշորագույնը: Այնպես որ «Աշխարհի շուրջ» ամսագրի գլխավոր խմբագրի կոչը հենց նրան ավելի քան հիմնավորված էր: 

Նմանապես հիմնավորված է նաեւ Մադոննայի որոշումը նշանակված համերգը չհետաձգելու մասին: Սակայն նա խոստացել է հանդես գալ պիտերյան գեյերի պաշտպանությամբ:

Facebook-ի իր էջի գրառման մեջ Մադոննան գրել է, որ Սանկտ Պետերբուրգ կգա, որպեսզի խոսի գեյ-հանրության անդամների հետ, օգնի նրանց, ուժ տա եւ ոգեշնչի բոլորին, ով ճնշված է կամ իրեն այդպես է զգում:  Սակայն գեյերը պրիմադոննայի խոսքերը երկերեսանի են համարել: Սլավոնական գեյ շքերթի կազմակերպչական հանձնաժողովը որոշում է կայացրել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում երգչուհու համերգների ընթացքում երկու հանրային ակցիա անցկացնելու վերաբերյալ, որպեսզի «երկերեսանի արեւմտյան աստղերի ուշադրությունը հրավիրեն ընդհանուր խնդրի վրա», հայտնում է «Իզվեստիան»:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», գեյ քարոզչության արգելքի մասին օրենքի հեղինակ Վիտալի Միլոնովն սպառնացել է փոփ աստղին տուգանքներով, եթե նա զբաղվի նույնասեռականության քարոզչությամբ հենց բեմից:

Նա հայտարարել է, որ անձամբ է գնալու համերգ, եւ եթե հենց Մադոննան կամ համերգի կազմակերպիչներից որեւէ մեկը խախտեն նոր օրենքը, նրանք կպատժվեն, երգչուհուն կտուգանեն 5 հազար ռուբլով,  իսկ կազմակերպիչները կարող են կորցնել մինչեւ կես միլիոն ռուբլի:

Մադոննայի համերգաշարի կազմակերպիչները հայտարարել են, որ Մադոննայի շոուին ուրախ կլինեն տեսնել Վիտալի Միլոնովին, եթե նա տոմս գնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ