ԱՄՆ-ի բանակի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլսին մարտի 23-ին կներկայացվի պաշտոնական մեղադրանք` Քանդահարում խաղաղ 17 աֆղանցիներին սպանելու համար: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը:
Ընդ որում, ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչու դատական փաստաթղթերում խոսքը 17 զոհերի մասին է, չնայած նրան, որ ըստ վերջին տվյալների` հրաձգության էր ենթարկվել 16 մարդ:
Բեյլսի դեմ զինվորական դատը տեղի կունենա Քանզաս նահանգի ֆերթ-Լիվենվորթ կայանում` չնայած աֆղանցիների եւ պաշտոնական Քաբուլի բողոքներին: Սերժանտին նաեւ ներկայացվել է 6 կետից բաղկացած մեղադրանք, այդ թվում` մահափորձ, ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում եւ մի շարք այլ հոդվածներով, որոնք առնչվում են ռազմական իրավունքին, հայտնում է «Միրը»:
Հիշեցնենք, որ աֆղանցիները Բեյլսի դեմ դատը պահանջում են անցկացնել Աֆղանստանում, ինչպես նաեւ հաստատում են, որ Բեյլսը միայնակ չի գործել, այլ զինծառայողների մի ամբողջ խումբ է մասնակցել խաղաղ բնակիչների սպանությանը: