News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայերը, ադրբեջանցիները եւ ազգային այլ խմբեր ոչ մի հիմք չունեն Վրաստանի դեմ դուրս գալու համար, կարծում է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդներից մեկը` Նուգզար Ծիկլաուրին:

«Հակառակը, հայերը Վրաստանի ամենահավատարիմ քաղաքացիներից են, եւ Ռուսաստանում ծրագրված ցանկացած սադրանք այստեղ ոչ մի արձագանք չի ունենա:

Ինչքան շատ է հեռանում Վրաստանը ռուսական ուղեծրից եւ ինչքան քիչ է նրա առնչությունն այդ երկրի ժամանակավրեպ վարչակարգի հետ, այնքան ավելի հաճախակի են դառնում նմանատիպ սադրանքները, այդ պատճառով էլ Վրաստանի եւ նրա ամբողջականության դեմ տարբեր կազմակերպություններ եւ մարդիկ են  ակտիվանում: Սակայն ոչ մի սադրանք արդեն չի կարող խանգարել մեր երկրի զարգացմանը եւ հզորացմանը» - հայտարարել է Նուգզար Ծիկլաուրին «Իվերոնի» գործակալության հետ հարցազրույցում:

Ըստ ռուսական «Նովիե խրոնիկի» հրատարակչության տեղեկատվության` Վրաստանի տարածքում` վրաց-թուրքական սահմանի մոտ գտնվող  Ջավախքում, կարող է ձեւավորվել եւս մեկ անկախ պետություն`  հիմնականում էթնիկ հայերով  բնակեցված, հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ