News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան եւ Թուրքիան ցանկանում են ուժեղացնել իրենց տնտեսական համագործակցությունը: Այդ մասին գրում է շվեյցարական RTS կայքը:

Մոտ 15 գործարարների ուղեկցությամբ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի եւ էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամանը կքննարկի Շվեյցարիայի հետաքրքրությունները  այդ հեռանկարային շուկայում: Զարգացման մակարդակը բարձր է, ասել է էկոնոմիկայի նախարարը լրագրողներին իր թուրք գործընկեր Զաֆեր Չագլայանի հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ Թուրքիայի եւՇվեյցարիայի միջեւ հարաբերությունները որոշակիորեն լարված են եղել, հատկապես 2003-ին Շվեյցարիայի ԱԺ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Այդուհանդերձ, Շվեյցարիան դարձել է միջնորդ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը հանգեցրել է 2009-ին երկու արձանագրությունների ստորագրմանը` ուղղված հարաբերությունների կարգավորմանը:

Այդ գործընթացը սառեցվել է 2010-ին, երբ Հայաստանը մեղադրեց Անկարային վավերացման գործում «անընդունելի նախապայմաններ» առաջ քաշելու մեջ: Յոհան Շնայդեր-Ամանը հաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը վերականգնել համագործակցությունը, եթե երկու կողմերը ցանկանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ