News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժառանգությունը» ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների դեպքում, ԱԺ-ում ներկայացված է լինելու համամասնական քվեի 25 տոկոսի արտացոլմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ոչ մեկը չպետք է դիտարկի «Ժառանգություն» ցուցակն առանձին համարներով, այլ այն պետք է ընկալի իր ամբողջության մեջ: «Մեր պատգամավորները լինելու են հաջորդ գումարման ԱԺ-ի երեսփոխաններ, այն, որ իրենք գտնվում են այդ համարների տակ, դա արտացոլում է հաղթանակի նկատմամբ մեր ինքնավստահությունը եւ մեր պատգամավորների բացառիկ համեստությունը»,- նշեց «Ժառանգության» ղեկավարը:

Նա ակնկալում է, որ մայիսի 6-ին կլինեն աննախադեպ ազատ, թափանցիկ եւ արդար ընտրություններ եւ դրա մասին գործող նախագահի եւ կուսակցության շուրթերից հնչող խոսքը ընդունում է:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ, հինգ տարի առաջ «Ժառանգությունը» փաստացի հաղթել է Երեւանում եւ ցուցանիշներն ավելի բարձր էին, քան արձանագրել է ԿԸՀ-ն: «Այս անգամ մենք պատրաստ ենք մայրաքաղաքում լինել առաջինը, եւ հանրապետության ողջ տարածքով լինել առաջատարներից մեկը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընդհանուր համամասնական ցուցակին՝  նա տեղեկացրեց, որ դա ձեւավորվել է երկարատեւ քննարկումների արդյունքում եւ  երկունքից հետո ձեւավորվել է «Ժառանգության» համամսանական ցուցակը, որն «առաջարկում է Հայաստանի քաղաքացու ազատությունը, ներկայացվածությունը ամենատարբեր հասարակական շերտերից, գաղափարների, մտքերի ազատ մրցակցությունը որոշակի ուղենիշների շրջանակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ