News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

2012 թ. ընթացքում հանրապետության ճանապարհներին կտեղադրվեն 50 նոր արագաչափեր: Այդ մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը: Մասնավորապես` արագաչափեր կտեղադրվեն Երեւան-Սեւան, եւ Երեւան-Արտաշատ մայրուղիներում: Երեւան քաղաքում կավելացվեն տեսախցիկները խաչմերուկներում` 10 խաչմերուկներին կավելացվի եւս 15-ը:

Նշենք, որ Երեւանում ներկայում գործում են 15 արագաչափ տեսախցիկ եւ 40 դիտարկման տեսախցիկ՝ 10 խաչմերուկում:

Ըստ Հ. Սարգսյանի` հունվարի 17-ից հետո այդ տեսախցիկների ու արագաչափերի շնորհիվ գանձվել է 145 մլն դրամ տուգանք: Նրա խոսքով` վարորդները պարտաճանաչ վճարում են տուգանքը; Ըստ կարգի` 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը եռապատկվում է, իսկ 60 օրից` հնգապատկվում, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Վարորդները ցանկության դեպքում կարող են ճանապարհայինն ոստիկանությունում դիտել խախտման տեսագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ