News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք պետք է շնորհակալ լինենք, որ Ռուբեն Հայրապետյանը ծանր բեռ է վերցրել իր վրա: Այդ մասին, այսօր` մարտի 23-ին, Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ՀՀԿ անդամ, գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորության թեկնածու առաջադրվելու որոշմանը:

Դիտարկմանը, թե Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ ԱԺ-ն իր տեղը չի, սակայն10 օրում փոխեց իր կարծիքը, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հանրապետականում գործիչները շատ են գնահատում իրենց խոսքը: Ռուբեն Հայրապետյանը մեծ ներդրում ունի ֆուտբոլի զարգացման ոլորտում եւ ուզում էր հնարավորությունը մեծացնել այդ ուղղությամբ: Մենք սկզբից էլ փորձել ենք համոզել, որ ինքն առաջադրվի, եւ վերջին օրերին համոզվեց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ