News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատելու համար խորթ հոր եւ եղբոր հետ Ստամբուլ տեղափոխված հայաստանցի 21-ամյա Նարինե Մ.-ն դարձել է ազգությամբ թուրք Օրհանի շանտաժի զոհը եւ ինքնասպան եղել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Նարինեի եղբայրը՝ Ժորան պատմել է, որ Նարինեն սիրահարված է եղել Օրհանին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։  Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։ Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։  

Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել եւ ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով։

Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել եւ տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր եւ որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը։

Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ