News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, մարտի 21-22-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Նյու Յորքում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առեւտրի պայմանագրի, ռազմական ծախսերի եւ բյուջեի, փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման եւ վերացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման եւ զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի եւ նույն դեպարտամենտի քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաեւ հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման եւ այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նյու Յորք կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ