News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի Սան-Վալլի շրջանում ոստիկանները սպանել են մի հայի, երբ նա կողոպտել է ծխախոտի կրպակն ու առեւանգել մի կնոջ մեքենան: Ինչպես հայտնում է Los Angeles Daily News-ը, նա վաղաժամկետ ազատվել էր բանտից, որտեղ հայտնվել էր 2002թ. մեկ այլ կողոպուտ կատարելու մեղադրանքով:

Իշխանությունը հայտնել է, որ սպանվածը 30-ամյա Գառնիկ Կիրակոսյանն է, ով նախօրեին կրակել էր ծխախոտի կրպակի աշխատակցի ոտքին: Կիրակոսյանն այնուհետ դուրս էր վազել խանութից, առեւանգել Մերսեդես մակնիշի մեքենան: Հետապնդման ընթացքում նա բախվել էր պատին եւ փորձել փախուստի դիմել: Ոստիկանությունը շրջապատել էր կասկածյալին եւ կրակել` սպանելով Կիրակոսյանին:

Կիրակոսյանն ավելի վաղ ձերբակալվել էր 2002թ. հուլիսին, Գլենդելում մեկ այլ կրպակի կողոպուտի համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Կիրակոսյանն ու նրա հանցակիցը բժշկական դիմակներ էին կրել եւ, կրակելով պահանջել ավելի շատ սիգարետ տալ:

Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման 2005թ. հոկտեմբերին եւ պայմանական ազատ էր արձակվել 2006թ.:

Կիրակոսյանը նաեւ ձերբակալվել էր 2011թ. Հունվարին` զենքի, թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով: Ձերբակալվել էր փետրվարի 2-ին, բայց գրավով ազատ էր արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ