News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շատ կարեւոր է այն իմաստով, որ գերտերությունները դրա օգնությամբ հերթական անգամ մատնանշում են ուժի կիրառման անընդունելիությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Ցանկացած նման հայտարարության մեջ պետք է որոնել հիմնական մեսիջը` ուղղված ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ միջազգային հանրությանը: Վերջին հայտարարության մեջ համանախագահները վերահաստատեցին, որ թույլ չեն տա հակամարտության ուժային լուծումն ու տարածաշրջանի անկայունացումը»,- ասել է Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները կոչ են արելմ հակամարտության կողմերին ցուցաբերել քաղաքական կամք, որն անհրաժեշտ է կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի եւ Ալեն Ժյուպեի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին, որքան հնարավոր է արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնության եւ հետագա վերջնական համաձայնագրի շուրջ` Հելսինկյան ամփոփիչ ակտի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, ինչը թույլ է տալիս ողջ տարածաշրջանին դուրս գալ ստատուս քվոյի շրջանակներից դեպի ավելի անվտանգ ու բարգավաճող ապագա»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ