News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ի մանդատով փոխարինումը չի կարող նպաստել ԵԱՀԿ ՄԽ-ի արդյունավետության ավելացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական կառավարման ապարատի պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, մանդատների փոփոխությունը, ըստ էության, չի կարող որեւէ էական ազդեցություն ունենալ Մինսկի խմբի աշխատանքի վրա:

«Ի՞նչ կտա դա: Ոչինչ: Չէ որ կարգավորման գործընթացը չի «սայթաքում» ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի պատճառով, այլ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման համար: Ֆրանսիան բացասական դեր չի խաղում, այլ ընդհակառակը:

Անհաջողությունների պատճառն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում փոխել իր կոշտացած քաղաքականությունը»,-նշել է նա:

Դավիթ Բաբայանը նշել է, որ իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը` միջնորդ երկրների ձեւաչափը որոշակի արդյունքների է հասել, եւ միջամտության ցանկանացած փորձ եւ այդ մարմնի վերափոխումը կհանգեցնի արդեն անցած ճանապարհի համահարթեցմանը: «Այստեղ արժե հիշել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի խոսքն այն մասին, որ նույնիսկ եթե 20 տարվա ընթացքում հաջողվի ինչ-որ բանի հասնել, դա լավ կլինի: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ է, այն չի հաջողվում լուծել նախօրոք սահմանված գրաֆիկով: ԵԱՀԿ ՄԽ-ն զգալի արդյունքների է հասել, արժե շարունակել շարժվել այդ ուղղությամբ, այլ ոչ թե ետ պտտել սլաքները եւ հայտնել 90-ականների սկզբին: Դա անհնար է»,-շեշտել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը:

Նշենք, որ փաստաթուղթը դեռեւս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ