News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2012 թ. մարտի 1-ի դրությամբ, պարտադիր ավտոապահովագրություն (ԱՊՊԱ) են ստացել 311.18 հազ. ավտոմեքենաներ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:

Նշենք, որ փետրվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ ուներ 311.8 հազ. ավտոմեքենա, հետեւաբար` մեկ ամսվա ընթացքում մոտ 600 մեքենաներ ԱՊՊԱ պայմանագրերը չեն երկարաձգել:

Հիշեցնենք, որ 2011 թ. վերջի դրությամբ ԱՊՊԱ ուներ 392.7 հազ. մեքենա, այսինքն` մոտ 80 հազ. մեքենա 2012 թ. դեռ չի վերապահովագրվել: Այն սպասումները, որ փետրվարից աստիճանաբար ԱՊՊԱ ունեցող մեքենաների թիվը կավելանա, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ