News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել աֆղանցի 17 խաղաղ բնակիչների կանխամտածված սպանությունների համար: Մեղադրյալին կարող են դատապարտել մահապատժի:

Մարտի 11-ին  38-ամյա զինծառայողը աֆղանական Քանդահար նահանգում սպանել էր 9 երեխաների եւ 8 մեծահասակների եւ փորձել էր այրել զոհվածների մարմինները:

Աֆղանստանում ԱՄՆ-ի բանակի իրավաբանական խորհրդատուն անանուն մնալու պայմանով Associated Press-ին հայտնել է, որ կանխամտածված սպանությունը պարտադիր չէ ծրագրել երկար ժամանակ, եւ դա կպնդի մեղադրող կողմը: Նվազագույն պատիժը, որը կարող է սպառնալ Բեյլսին ցմահ բանտարկությունն է` ներման իրավունքով: Առավելագույնը զինված ուժերի շարքերից վռնդելն է, մրցանակներից եւ կոչումներից զրկելը  եւ մահապատիժը:

Այնուամենայնիվ, փորձագետները չեն կարծում, թե Ռ. Բեյլսին մահապատժի կենթարկեն: ԱՄՆ-ի բանակը 1961թ.-ից ի վեր մահապատիժ չի կիրառել:

Մեղադրյալի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը գրեթե ոչինչ չի հիշում մարտի 11-ի գիշերվա դեպքերից: Բացի այդ, իրավաբանը մամուլի ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ մեղադրող կողմն ապացույցներ չունի, մասնավորապես` զենքի վրա մատնահետքեր չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ