News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ի գիշերը Համաշխարհային բանկը պաշտոնապես հայտնել է ՀԲ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակը: Նրանք են` Դարթմութի քոլեջի տնօրեն (ԱՄՆ) Ջիմ Էն Քիմը, Կոլումիբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն եւ Նիգերիայի ֆինանսների գործող նախարար Նգոզի Օքոնջո Իվեալան: 

Այն մասին, որ ԱՄՆ-ն առաջադրում է բժշիկ եւ մարդաբան Ջիմ Էն Քիմի թեկնածությունը, ամերիկյան վարչակազմը հայտնել է մարտի 23-ի առավոտյան, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Շատ դիտորդների այդ թեկնածությունը զարմացրել է, քանի որ ֆինանսական աշխարհում եւ միջազգայեն ասպարեզում այդ մարդը քիչ է հայտնի: Չնայած, Ջիմ Էն Քիմը դժվար թե խնդիրների հանդիպի ընտրվելու ընթացքում. Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը ոչ պաշտոնապես «հաստատում է» ԱՄՆ-ն, հայտնում է  «Էխո Մոսկվին»:

ՀԲ-ի ներկայիս ղեկավար Ռոբերը Զելիկը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 5 տարի, կհեռանա հունիսի 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ