News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 24-ին, տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Tuberculosis Day): Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է այն օրը, երբ 1882թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց իր հայտնաբերած տուբերկուլյոզի հարուցչի մասին:

1905 թվականին Ռ. Կոխը Նոբելյան մրցանակ է ստացել բժշկության ոլորտում:

1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տուբերկուլյոզն անվանվել է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը` տուբերկուլյոզի դեմ պայքարի Համաշխարհային օր:  

Ամեն տարի տուբերկուլյոզով աշխարհում հիվանդանում է շուրջ 9 միլիոն մարդ: Ամեն տարի այն խլում է 1,6 միլիոն մարդու կյանք, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:

Հայաստանում տուբերկուլյոզի աճ գրանցվել է 1995-2005 թթ.:  2010 թվականին 100 հազար բնակիչների շրջանում առկա էր տուբերկուլյոզի 41,3  նոր դեպք, հիվանդացության 113,6 դեպք եւ մահվան 42,3 դեպք, որը պայմանավորված է բնակչության շրջանում տեղեկացվածության բացակայության հետ: 2010 թվականին Հայաստանում տուբերկուլյոզից մահացել է 94 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ