News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձնակազմը մարտի 24-ին կարող է տարհանվել կայանի «Սոյուզ» տիեզերանավեր` ռուսական արբանյակի մնացորդների համալիրին բախվելու վտանգով պայմանավորված: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի տիեզերագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունում  (ՆԱՍԱ):

Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոնում  ՄՏԿ-ի անձնակազմի հրամանատար Դենիել Բերբենքին տեղեկացրել են, որ հնարավոր է, մարտի 24-ին կայանի մոտով ռուսական արբանյակի բեկոր թռչի: Քանի որ կայանից օբյեկտը հեռացնելու գործողության համար բավական ժամանակ չկա, անձնակազմին կարող է հրաման տրվել տեղափոխվել  «Սոյուզ» նավեր, ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է  «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

Այժմ ՄՏԿ-ում աշխատում է 6 մարդուց բաղկացած անձնակազմ: Անձնակազմի հրամանատարն է ամերիկացի Դենիել Բերբենքը եւ հինգ մասնագետներ` ռուսներ Անտոն Շկապլերովը, Անատոլի Իվանիշինը, Օլեգ Կոնոնենկոն, ինչպես նաեւ ՆԱՍԱ-ի եւ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնացներ Դոնալդ Փեգիթը եւ Անդրե Քաուփերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ