News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երկու թեթեւշարժիչային ինքնաթիռներ մարտի 24-ի առավոտյան վթարի են ենթարկվել ամերիկյան Լոնգմոնթ քաղաքում:
Cessna 172-ը ջախջախվել է տեղի օդանավակայանի մոտ: Երկրորդ ինքնաթիռը, որի մոդելը դեռեւս չի հաջողվել պարզել,  վայր է ընկել Լոնգմոնթից 6 մղոն հեռավորության վրա:  

Cessna 172-ի կին օդաչուին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նա կարողացել է ինքնաթիռն ուղղել այնպիսի տեղ, ուր մարդ չի եղել, սովորաբար օդանավակայանի մոտի դաշտում բազմաթիվ հանգստացողներ են լինում, որոնք կազմակերպում են պիկնիկներ, հայտնում է  Life News-ը:

Երկրորդ ինքնաթիռն ուժեղ հարվածից կտոր-կտոր է եղել, երկու օդաչուներն էլ մահացել են:

Ըստ նախնական վարկածի` վթարի պատճառ է դարձել օդում ինքնաթիռների բախումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ