News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հյուսիսի Ռուան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհուն մարտի 23-ին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա իր աշակերտներին պարտադրել է մեկ րոպե լռությամբ հարգել «թուլուզյան հրաձիգ»  Մոհամեդ Մերայի հիշատակը:

Դասի ժամանակ ուսուցչուհին Մերային «զոհ» է անվանել եւ կոչ է արել դասարանին հարգել նրա հիշատակը: Ուսուցչուհին հատարարել է, որ Թուլուզում երեխաների եւ զինվորականների ենթադրյալ մարդասպանի կապն  «Ալ Կաիդայի» հետ հորինված է եղել լրատվամիջոցների եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից:

Ըստ աշակերտների`  ուսուցչուհու կոչն իրենց  ցնցել է: Շատ աշակերտներ անմիջապես լքել են դասարանը, մյուսներն էլ մնացել են , որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչ նկատի ունի իրենց ուսուցչուհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ֆրանսիական հատուկ նշանակության ջոկատը չեզոքացրել էր Թուլուզում զինվորականների եւ երեխաների ենթադրյալ մարդասպան Մոհամեդ Մերային, որն ավելի վաղ ոստիկանությանը հայտնել էր, որ պատրաստականություն է անցել միջազգային ահաբեկչական  «Ալ Կաիդա» ցանցի ճամբարներում` Աֆղանստանում եւ Պակիստանում: 

Երեք օր առաջ հանցագործը մոտոցիկլով մոտեցել էր Թուլուզի հրեական դպրոցին եւ կրակ էր բացել մի խումբ աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների վրա: Զոհվել էին 30-ամյա ուսուցիչը, նրա երկու երեխաները եւ քոլեջի տնօրենի աղջիկը, իսկ 17-ամյա մի դեռահաս էլ ծանր վիրավորվել էր: Բացի դրանից, կիրակի` մարտի 11-ին, եւ հինգշաբթի` մարտի 15-ին, նա կրակել էր Թուլուզում  քաղաքացիական համազգեստով մեկ եւ զինվորական համազգեստով երկու զինվորականի` Թուլուզից 50 կմ հեռավորության վրա գտնվող  Մոնտոբան քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ