News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, երեկ ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել:

«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար: «Մենք բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն, չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն է: Աժ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն նաեւ հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է գնան ահազանգերի հետքերով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին, փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով բացատրել է, որ եթե առաջիկայում որեւէ ոստիկան իր լիազորությունները գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով խստագույնս կպատժվի: Հիշեցնենք, որ Արթիկի ոստիկանապետը հարազատ եղբոր` ՕԵԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Հունան Պետրոսյանի քարոզչությամբ զբաղվելու համար Վ. Գասպարյանի կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ