Վաշինգթոն տանող № 270 ավտոստրադայի վրա բառացիորեն փող է շաղ տված. ինկասացիայի մեքենայից առավոտյան պիկ ժամին ճանապարհի վրա պատահաբար ընկել են թղթադրամներով լի պարկերը:
Դա նկատելով` մյուս մեքենաների վարորդները վայրկենապես արձագանքնել են: Արգելակելով, նրանք սկսել են հավաքել թղթադրամները: Ավելի քան 30 մեքենա փակել է ավտոստրադան: Մինչ ոստիկանները հասցրել են գալ, թղթադրամների մի որոշ մասն արդեն անհետացել է:
Ոստիկանները փակել են ճանապարհի այդ հատվածը: Տեղական լրատվամիջոցներով նրանք դիմել են վարորդներին` պահանջելով վերադարձնել գումարները: Առայժմ չի հաղորդվում, թե որքան գումար է գտնվել պարկերում եւ որքան է անհետացել, հաղորդում է «Ռոսբալտը»: