News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Նույն օրը, ժամը 18.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ:

Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  լոգարանում առաջացած շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ