News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ահաբեկիչ Մոհամեդ Մերայի դիահերձման արդյունքում հայտնի է դարձել, որ նրան 20 գնդակ է դիպել: Այդ մասին դատաբժշկական փորձագետները հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցներին:

Մահացու են եղել երկու կրակոցները` ձախ քունքին եւ որովայնին: Մնացած գնդակները դիպել են վերջույթներին:

Այս տեղեկությունները նախագահ Նիկոլա Սարկոզիի հասցեին քննադատությունների ալիք են բարձրացրել:

Այսպես, բրիտանական «Guardian»-ը տարակուսանք է հայտնում Ֆրանսիայի նախագահի պահվածքի առնչությամբ: Մոհամեդ Մերային վերացնելուց անմիջապես հետո Սարկոզին շնորհավորել էր գրոհի բոլոր մասնակիցներին գործողությունների հաջող ավարտի կապակցությամբ: Այնինչ գործողությունների ամենասկզբում նա կարգադրել էր հանցագործին ողջ-առողջ բռնել: Այժմ դատը, որին այնքան սպասում էին Ֆրանսիան եւ Իսրայելը, չի կայանա:

Սարկոզին, որին բազմիցս մեղադրել են Ֆրանսիայում բնակվող արտասահմանյան քաղաքացիների իրավունքների ոտնահարման մեջ, այս իրավիճակում ինքը դա հաստատեց, կարծում է բրիտանական թերթը: Ըստ նրա` Ֆրանսիան միանգամայն այլ որոշումներ է ակնկալում: Օրինակ, պետական մարմինների վերահսկողության խստացում: Այն, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները ծայրահեղական գործունեության նման բացթողում են թույլ տվել, արդեն վրդովմունքի առիթ է, հաղորդում է «Վեստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ