News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տրանսֆերտների հաշվին կենսամակարդակի բարձրացումը չի հանգեցնում տնտեսության կայուն աճի: Այս մասին, այսօր` մարտի 24-ին, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների առաջ:

«Մենք կարող ենք բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը, սակայն հարց` ինչի՞ հաշվին: Վաղը դուք կարող եք հայտնվել Հունաստանի կարգավիճակում: Իսկ այդ դեպքում ո՞վ կապահովի ձեր պարտքը: Իսկ եթե դուք ձեր երկրում խնայողություններ ունենաք, դուք կարող եք ստեղծել նոր աշխատատեղեր եւ բարձրացնել տնտեսական հզորությունը: Կենսաթոշակային բարեփոխումը, որը մենք նախապատրաստում ենք արդեն 8 տարի, հենց այդ նպատակն է հետապնդում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Երկրի բարօրությունը բարձրացնելու եւս մեկ միջոց է համարվում, հավելել է նա, բարձր մակարդակի կրթությունը: «Մի կողմից, մեր տնտեսությունում պահանջարկ կա բարձրակարգ մասնագիտացված աշխատատեղերի: Մյուս կողմից, կա պահանջարկ չունեցող աշխատուժ` ցածր մակարդակի կրթության պատճառով:  Այդ պատճառով էլ մենք պետք է ապահովենք բարձր մակարդակի կրթություն: Հենց դա վստահություն կհաղորդի, որ քաղաքացին կունենա աշխատանք», - ավելացրել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ