News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենասիրված թանգարան է ճանաչվել փարիզյան Լուվրը: 2011թ. Լուվրը ամենաշատ այցելուներն է ունեցել: Համաձայն ուսումնասիրության` 2011թ. Լուվր է այցելել շուրջ 8,9 միլիոն մարդ: Դա շուրջ 5%-ով ավելի է, քան 2010 թվականին:

Երկրորդ տեղում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, իսկ առաջին եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լոնդոնյան  հայտնի երկու այլ գեղարվեստական թանգարանները` Ազգային պատկերասրահը եւ ժամանակակից արվեստի «Թեյթ մոդեռն» պատկերասրահը համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ եւ հինգերորդ տեղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ