News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Կորեայի հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին:

Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ