News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մոհամեդ Մերայի ավագ եղբայր Աբդելքադերին եւ նրա ընկերուհուն Թուլուզից տեղափոխել են Փարիզ քաղաքի արվարձանի ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունք:

Թուլուզում Մոհամեդ Մերային վնասազերծելու հատուկ գործողության ընթացքում  հաղորդվել էր,  որ ոստիկանները բռնել են երեք անձի` կասկածյալի մորը, ինչպես նաեւ նրա եղբորը եւ եղբոր ընկերուհուն:

 «Թուլուզյան հրաձիգի»  մայրը կարող է ազատվել հենց այսօր` մարտի 24 -ին, իսկ նրա եղբորն ու ընկերուհուն կարող են պահել մինչեւ մարտի 25-ը, քանի որ ահաբեկչության կասկածանքով բռնելու դեպքումօրենսդրությունը թույլատրում է մինչեւ 96 ժամ պահել կալանքի տակ: Հետաքննությունը ձգտում է պարզել հանցագործություններին Մոհամեդ Մերայի եղբոր մասնակցության աստիճանը, չնայած նրա այն հայտարարությանը, որ միանգամայն անտեղյակ է եղել եղբոր հանցավոր մտադրություններին:

Մեղադրանք ներկայացվելու դեպքում ձերբակալվածները կկանգնեն Փարիզի դատարանի առջեւ, քանի որ հենց մայրաքաղաքային դատախազն է վարում հետաքննությունը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  AFP-ին:

Մոհամեդ Մերան ալժիրական ծագմամբ ֆրանսիացի է, որն սպանել է յոթ մարդու, այդ թվում` երեք երեխաների: Նա սպանվել է երկօրյա հատուկ գործողությունների ընթացքում: Մերան ավելի վաղ ոստիկանությանը հայտարարել էր, որ Աֆղանստանում եւ Պակիստանում պատրաստականություն է անցել միջազգային ահաբեկչական   «Ալ Կաիդա» ցանցի ճամբարներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ