News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Մոնտոբանում «թուլուզյան հրաձիգի» կողմից սպանված կապրալ Աբել Շենուֆի հղի ընկերուհուն թույլատրել են հետմահու ամուսնանալ նրա հետ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին թույլատրել է հետմահու ամուսնությունը` ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան, որը թույլ է տալիս հատուկ հանգամանքներում նման ամուսնություններ գրանցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետմահու ամուսնությունների պատճառը հղի հարսնացուների երեխաների օրինականացումն է:

Հիշեցնենք, «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերան, որն իրեն մեղավոր է ճանաչել զինվորի եւ եւս վեց մարդու սպանության մեջ, սպանվել է հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների կողմից` մարտի 22-ի գրոհի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ