News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս երգչուհի եւ պրոդյուսեր Լաման (Lama) օրերս Մոսկվայի կենտրոնում հարձակման էր ենթարկվել: Համաձայն երգչուհու պաշտոնական կայքի`հարձակումը կատարվել է մարտի 16-ի երեկոյան` երգչուհու տան մոտ:

Երբ աղջիկը կայանել է ավտոմեքենան, նրա վրա սեւ դիմակներով մի քանի տղամարդիկ են հարձակվել: Նրանք աղջկան մի քանի հարվածներ են հասցրել եւ առեւանգել անձնական իրերով պայուսակը:

Լաման քննիչներին հայտնել է, որ այդ երեկո ամբողջ ճանապարհին  իրեն անընդհատ սեւ մեսեդես է հետապնդել:

Գողացված պայուսակում կոշտ սկավառակ է գտնվել, որի վրա եղել են երաժշտական նյութերի, տեսագրությունների, նոր երգերի ավելի քան 60 սեւագրությունների, նոր ալբոմի բոլոր սկզբնաղբյուրները (ալբոմը պետք է թողարկվեր մոտակա երկու ամիսներին), տեսանախագծերի մակետները, Եվրատեսիլ 2012-ի նոր երաժշտական նյութը, որով երգչուհին պետք է Բաքու մեկներ մայիսին, ինչպես նաեւ նրա բոլոր անձնական փաստաթղթերը, հայտնում է pravda.ru-ն:

Երգչուհին ենթադրում է, որ իր վրա հարձակվել են ոչ թե փողի համար, այլ ցանկացել են գողանալ տեղեկատվություն պարունակող հիշողության կրիչը եւ կոշտ սկավառակը: Լաման առեւանգված իրերի արժեքը գնահատել է 300 000 ռուբլի: Հիվանդանոցում երգչուհուն ախտորոշել են ուղեղի ցնցում, վնասվածքներ եւ հեմատոմա:

Քննիչները ենթադրում են, որ դա լավ նախագծված պատվիրված հարձակում է եղել: Երգչուհու կոշտ սկավառակը եւ կրիչը գտնողին խոշոր պարգեւ է սպասվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ