News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի տներից մեկում հինգ սպանվածների մարմիններ են հայտնաբերվել: Ոստիկանություն է դիմել ընտանիքի ազգականուհին, որը, մտնելով երկհարկանի տուն, նախասրահում տեսել է տղամարդու դիակ, այնուհետեւ, ավելի առաջ գնալով, գտել է եւս երկու հոգու դիակ` տղամարդու եւ կնոջ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները այգում եւս երկու կնոջ դիակ են հայտնաբերել: Ոստիկանությունը ենթադրում է, որ մարդասպանը սպանվածներից մեկն է: Հիմնական վարկածով` ընտանիքի անդամներից մեկը սպանել է մնացածներին, հետո էլ ինքն իրեն:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հարեւան քոլեջի բոլոր սովորողներին հրամայվել է անվտանգության նկատառումներով մնալ տեղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ