News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը բացահայտել է 2011թ-ի նոյեմբերի 6-ին, «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում տեղի ունեցած սպանությունը, որտեղ Լիլիթ Նաղդալյանի եղբայրն սպանել է նրա ամուսնուն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մանրամասնեցին, որ մարտի 21-ին Ոստիկանության Նաիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասում գտնվող «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մոտ 40-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումները պարզել են, որ նա 35-ամյա Հովհաննես Նաղդալյանն է, ով 2011թ-ի նոյեմբերի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով:

Մարտի 23-ին կատարվել է դիահերձում, որի  ընթացքում Նաղդալյանի դիակի կրծքավանդակի եւ ձախ բազկին հայտնաբերվել են կտրած ծակած վնասվածքներ, կրծքավանդակի վնասվածքներից մեկը թափանցող բնույթի է թոքահյուսվածքի վնասումով: Փաստի  առթիվ ՀՀ քրեական հոդվածի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների  շնորհիվ պարզվել է, որ Նաղդալյանի կնոջ` Լիլիթ Նաղդալյանի եղբայրը` 31-ամյա Արման Չոբանյանը նշված բնակարանում վիճաբանել է Նաղդալյանի հետ, որից հետո պարզաբանումներ կատարելու համար նրանք գնացել են Նոր Հաճն քաղաքի Պարգեւաշեն թաղամասով անցնող «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտ, որտեղ Չոբանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Նաղդալյանի կրծքավանդակին, ապա հրել եւ գցել ջրատարը: Չոբանյանը ներկա պահին ձերբակալված է:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանված Հովհաննես Նաղդալյանը  նախկինում դատապարտված է եղել: Ավելին` կնոջ հետ ծանոթացել է հենց ազատազրկման ընթացքում, վիրտուալ շփման միջոցով: Ազատ արձակվելուց հետո Նաղդալյանը պարբերաբար վիճել է կնոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ