News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի նախագահի  նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան դուրս է գրվել Ցխինվալի հիվանդանոցից, որտեղ գտնվում էր փետրվարի սկզբին իր նախընտրական շտաբի վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել են հիվանդանոցում` նշելով, որ Ալլա Ալեքսեեւնան իրեն լավ է զգում, նրա բուժումն ավարտված է:

Հիվանդանոցից դուրս գալիս Ա. Ջիոեւային դիմադրել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնակատարի խորհրդական Ջեմալ Ջիգկաեւը:

Իր հերթին հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ա. Ջիոեւան կուղեւորվի տուն, եւ ոչ ոք նրան չի ուշացրել:

Այսօր ավելի վաղ Ջիոեւան գործակալության հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել իր ուժերը վատնել եւ աշխատել Հարավային Օսիայի նոր կառավարությունում, եթե տեսնի, որ նոր նախագահի աշխատաոճը համապատասխանում է իր սկզբունքներին: Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ առայժմ որոշում չի կայացրել` քվեարկելու է Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում, թե ոչ:

Հիշեցնենք, որ Ջիոեւան, որն ըստ  անվավեր ճանաչված ընտրությունների արդյունքների առաջատարն էր, պատրաստվում էր իր երդման արարողությունն անցկացնել, քանի որ չէր ընդունում նշանակված  նոր ընտրությունները եւ իրեն համարում էր ընտրված նախագահ:

Սակայն դրանից հետո հանրապետական դատախազությունը Ջիոեւային մեղադրել էր պետական հեղաշրջման փորձի մեջ: Քննիչները գրասենյակ էին ժամանել ինքնաձիգներով զինվածների հետ: Ընդդիմադրի կողմնակիցները պատմել են, որ հարձակման ընթացքում Ջիոեւան ինքնաձիգի կոթով գլխին հարված է ստացել, որից հետո  հայտնվել է հիվանդանոցում:  

2011 թվականի աշնանը Հարավային Օսիայում այդպես էլ չէր հաջողվել նախագահ ընտրել:  Հանրապետության Գերագույն դատարանն ընտրությունների արդյունքներն անվավեր էր ճանաչել դրանց ընթացքում եղած խախտումերի հետեւանքով: Խորհրդարանը նոր նտրություններ էր նշանակել 2012 թվականի մարտի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ