News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը եւ նրա ամուսին արքայազն Ֆիլիպը անսպասելի այցելել են  Մանչեսթրի քաղաքապետարանում տեղի ունեցող  գեղեցկության սրահների սեփականատերերի հարսանյաց արարողությանը: Մեկ ամիս առաջ արքայական զույգը հարս ու փեսայից կատակով  հրավեր է ստացել եւ որոշել ընդունել այն:

Նորապսակներ Ֆրենսիս եւ Ջոն Քենինգները, իրենց իսկ խոսքով, ուղղակի շշմել են: Նրանք պատմել են, որ նախօրոք պատվիրել են քաղաքապետարանի շենքը հարսանյաց արարողության անցկացման համար, իսկ փետրվարին նրանց զանգահարել եւ ասել են, որ այդ նույն օրը քաղաքապետարան շատ կարեւոր անձ է այցելելու: Իմանալով, որ սպասվում է թագուհու այցը, նրանք Ձերդ մեծությանը կատակով հրավեր են ուղարկել եւ հարգալից պատասխան ստացել: Բայց որ թագուհին իրոք կգա  հարսանիքին, Ֆրենսիս եւ Ջոն Քենինգները ոչ մի կերպ չէին սպասում, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Էլիզաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը Մանչեսթրի քաղաքապետարանի խնջույքին  ժամանել  են թագուհու գահակալման 60-ամյակի պատվին անցկացվող շրջագայության շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ