News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 24-ին, Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի եւ Երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացրել ճգնաժամի արմատները, դրանց դրսեւորումներն ու հնարավոր լուծումները:

Վարչապետը նշել է, որ այսօր առաջնային նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է: 

Կառավարության ղեկավարի խոսքով` ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքերը, ինչը ժամանակի խնդիր է: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունները պետք է զարգանան հավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով, ինչն անհավասարությունը վերացնելու գլխավոր նախապայմանն է:«Համաշխարհային տնտեսությունը ներկայում բնութագրվում է փոխկապակացվածությամբ: Փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան, տեղի ունենա առեւտրի ազատականացում եւ համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձեւավորում»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտական գործունեության, ինչպես նաեւ տնտեսագիտական եւ վերլուծական դատողության զարգացմանը: Կոնֆերանսին մասնակցում են 100-ից ավելի ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ