News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը  խորհրդակցության էր հրավիրել  հանրապետության  կաթի մթերման եւ վերամշակման  խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու կաթի մթերման  գնի իջեցման վերաբերյալ վերջին  շրջանում  նախարարության «Թեժ  գծով», ինչպես նաեւ այլ աղբյուրներով  ստացվող  ահազանգերի ու  դժգոհությունների  իրական հիմքերը, արտադրողների եւ  մթերողների  հարաբերությունների կանոնակարգման  խնդիրները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյուղատնտեսության նախարարությունից:

Հանդիպմանը նշվեց,  որ մարտի 17-ին  նախարարությունում կազմակերպված  նախորդ հանդիպման ժամանակ  կաթի գնի իջեցումը կանխելու ուղղությամբ   ձեռք  բերված  որոշակի  պայմանավորվածություններով հանդերձ, ցավոք,  գնանկման  մասին դժգոհությունները դեռեւս  շարունակվում են£

«Ես ձեզ հետ խոսում եմ ոչ թե որպես նախարար, այլ որպես գործընկեր, ով, ելնելով գյուղում առկա դժվարություններից եւ ձեր հնարավորություններից, փորձում է   այնպիսի լուծումներ գտնել,  որը եւ  գյուղացուն կօգնի,  եւ  չի վնասի ձե:£   Մեր  հանդիպման նպատակը շահավետ եւ  ընդունելի  պայմանավորվածության  ծեռքբերումն է`  կաթի գնի նվազում թույլ չտալու համար»,-  նշեց  նախարարը:

Կողմերը եկել են վերջնական եզրահանգման, որ պետք է ըստ ամենայնի նպաստել  գյուղացուն օժանդակելու  պետական  քաղաքականության իրականացմանը`թույլ չտալով մթերման գնի նվազում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ