News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Ա-2» ՍՊԸ-ն մշակել է գազի արդյունաբերական  հաշվիչների նոր կորեկտորներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ձեռնարկության Վանաձորի մասնաճյուղի  ղեկավար Արկադի Խիտարովը: 2012 թվականի հուլիսից, հիշեցրել է նա, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն որոշում է ընդունել էլեկտրոնային կորեկտորները պարտադիր դարձնելու մասին:  «Դրանից ելնելով` մենք մտադիր ենք շուկա դուրս բերել նոր կորեկտորները հին մեխանիկականների փոխարեն», - հայտարարել է Ա. Խիտարովը:

Ըստ նրա` ձեռնարկությունը նախագծել է նաեւ կորեկտորների հեռակառավարման վերահսկողության համակարգը:  «Մի քանի կորեկտորներ կարող են կառավարվել  մի վահանակից, որով կարելի կլինի հետեւել ցանկացած կետի», – բացատրել է նա:

Կենցաղային կորեկտորների համար, ավելացրել է նա, պատվեր է ստացվել Վրաստանից, որտեղ «Ա-2»-ը ներկրել է 200-300 սարքեր: Ընկերության սարքերը տեղադրվել են նաեւ Հայաստանի գազաբաշխիչ համակարգում: Ընկերությունը նաեւ թողարկում է էլեկտրաէներգիայի հաշվիչներ եւ համագործակցում է Հունաստանի մետրոլոգիական համակարգի հետ` նրանց եվրոպական սերտիֆիկացման համար: 

Ընկերությունը կորեկտորների համար կազմում է  ծրագրային ապահովում, ինչպես նաեւ նախագծում է  պլատաներ եւ տեղադրում ռադիոալեհավաքներ տվյալների փոխանցման համար: «Պլատաները մենք պատվիրում ենք Չինաստանում, քանի որ տեղում, դժբախտաբար, չենք կարողանում արտադրող գտնել, որը կարող է աշխատել այդքան փոքր չափերով եւ այդքան հասանելի», – բացատրել է Ա. Խիտարովը: Այժմ ձեռնարկությունը վերանայում է փոքր արտադրողական գծի գնման  նախագծեր` փորձնական եւ քիչ քանակությամբ արտադրության համար:  «Քիչ ֆինանսավորում է  պահանջվում, մոտավորապես 200 հազար եվրո, որպեսզի տեղում  փորձարկումներ կատարվեն նոր պլատաների հետ, այլ ոչ թե նրանք «կուրորեն» նախագծվեն», – բացատրել է Ա. Խիտարովը:

Կորեկտորների ցուցմունքները կփոխանցվեն ծախսաչափերին, որոնց համար «Ա-2»-ը ծրագրային պլատֆորմ է մշակել  պլանշետների համար:  «Այնտեղ մենք կարող ենք ներդնել նաեւ այնպիսի գործառույթ, ինչպիսին գազի սպառումը հաշվող տարբեր համակարգերի  սինխրոնիզացումն է: Ամբողջ ծրագիրը կտեղադրվի մոդուլում, որը հնարավոր կլինի պլանշետին  միացնել  USB-ով: Միակ բարդությունը  Android օպերացիոն համակարգի այժմյան մոդելների հետ համատեղելն է:

Android նորագույն  մոդելների վրա կարելի է տեղադրել մեր ծրագիրը,  սակայն նրանք դեռեւս բավականին հասանելի չեն, եւ այն ներառել ինքնարժեքի մեջ մեզ համար ավելի դժվար է: Այդ պատճառով էլ մեր մշակածի համատեղելիությունը Android-ի հետ կապահովի հայկական  «Instigate» ընկերությունը», – ավելացրել է Ա. Խիտարովը: Մշակվել է եւս մեկ տարբերակ` ծրագրի տեղադրումը ամերիկյան պատրաստի մոդուլի վրա` նրանում ամրագրված  Windows XP-ով:

 «Ա-2» ՍՊԸ-ի մասնաճյուղը, որն ստեղծվել է  «Ավտոմատիկա» ԳՀԸ-ի հիման վրա, զբաղվում է նախագծմամբ, հավաքմամբ եւ ենթակառուցվածքների կառավարման եւ տվյալների փոխանցմանսարքերի փորձարկմամբ: Ընկերությունը նախատեսում է արտադրությանը կից բացել ուսումնական կենտրոն` ուսանողների մասնագիտական պատրաստության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ