News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրահայտ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հաջողությամբ փորձարկել է այն սարքը, որով պատրաստվում է սուզվել Մարիանյան խորշ:

Մարտի 24-ին Ջեյմս Քեմերոնը մասնագետների խմբի հետ ուղեւորվել է Գուամ` առաջիկայում իր սեփական բատիսկաֆով սուզվելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռեժիսորը մտադիր է միտեղանոց Deepsea Challenger բատիսկաֆով սուզվել Չելենջերի վիհը (որը խորշի ամենախորը մասն է` մոտ 11 կմ նիշով): Այն հատուկ Քեմերոնի պատվերով պատրաստել են Ավստրալիայում:

Ենթադրվում է, որ գիտական նպատակով սարքը Չելենջերի վիհից կվերցնի նստվածքային ապարների, ջրի, ինչպես նաեւ կենդանի օրգանիզմների նմուշներ: Վիհի խորքում արված կադրերը կցուցադրվեն National Geographic-ի հետ համատեղ գիտաճանաչողական ֆիլմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ