News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի բլոգերները քրաքննությունը շրջանցելու յուրահատուկ միջոց են մտածել: Արգելված քաղաքական գործիչների անունների փոխարեն նրանք կամանուններ են օգտագործում միկրոբլոգների տեղի ծառայություններում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, երկրի վարչապետ Վեն Ցզյաբաոյի անվան փոխարեն միկրոբլոգերներն սկսել են օգտագործել «հեռուստացմփորիկ» բառը, իսկ մարտի կեսերին հրաժարական տված, Չունցին քաղաքի կոմկուսի ղեկավար Բո Սիլայային` «լոլիկ»: Բոյի կողմնակիցներից մեկը` Չժոու Յունկանն ստացել է «Վարպետ Քոնգ» մականունը` Չինաստանում հայտնի, արագ եփվող մակարոնի անունով:

Ներկայումս միկրոբլոգներում քաղաքական գրությունն ունի, ասենք, հետեւյալ տեսքը. «Մի քանի օր առաջ Պեկինում տեղի է ունեցել ծերունիների միջեւ ճոպան քաշելու մրցույթ: Խաղին մասնակցել է 9 մարդ: «Հեռուստացմփորիկների» թիմը զգալի առավելություն ունի, իսկ «Վարպետ Քոնգի» թիմը, համապատասխանաբար, հեռու է հաղթանակից»: Հիմա բացատրենք. Խոսքը Չինաստանի կոմկուսի Քաղբյուրոյի կենտրոնական կոմիտեի մշտական հանձնաժողովի համագումարի մասին է, որի անդամների թիվն 9 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ