News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հարավում գտնվող Ուրուզգան նահանգում, այսօր` մարտի 24-ին, երկաթգծի վրա տեղադրված ռումբի պայթյունից 5 մարդ ա զոհվել: Այս մասին հաղորդել են երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչները:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարմամբ, երբ այդ վայրով անցնելիս է եղել Ուրուզգանից ընտրված նախկին սենատորի եւ տեղի ցեղախմբերից մեկի առաջնորդի մեքենան: Նրանց հետ եղել են նաեւ իրենց թիկնապահները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է, որ նախկին սենատորը մահացել է: Նա նույն ցեղախմբից է, ինչ երկրի նախագահ Համիդ Քարզայը եւ ակտիվորեն մասնակցել է թալիբների հետ բանակցային գործընթացին:

Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ