News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց ճաղատության հիմնական պատճառը գլխի մաշկի մեջ հատուկ պրոտեինի ավելցուկն է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «MedPage Today»-ին, Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են թե մարդկանց, թե մկների ֆոլիկուլները:  Այն մկները, որոնց օրգանիզմում նշված պրոտեինի` D2 պրոստագլանդինի մակարդակը բարձր է եղել, նրանց մոտ բուրդը չի աճել: Ավելին, կրծողներին պատվաստված մարդկային մազերն այդ պրոտեինի ներարկման  դեպքում դադարել են աճել:

Գիտափորձը ցույց է տվել, որ եթե պրոստագլանդինի մակարդակը բարձր է, մաշկի այդ հատվածում առանց մազի տարածություն է լինում:

Նշվում է, որ ամերիկացի հետազոտողների գիտական աշխատանքի հիման վրա արդեն համապատասխան դեղամիջոց է պատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ